«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Առջևում սեպտեմբերն է՝ հայկական անկախ պետականությունների ստեղծման ամիսը. Սենոր Հասրաթյան

Առջևում սեպտեմբերն է՝ հայկական անկախ պետականությունների ստեղծման ամիսը. Սենոր Հասրաթյան
07.08.2022 | 11:21

Նայում եմ տարիներ առաջ կատարված այս լուսանկարին և ապշում, թե Մարդ ինչքան պետք է միամիտ ու դյուրահավատ լինի, որ իր ապրածն ու տեսածը (թեկուզ բավականին թերացումներով) մի կողմ դնի և կուրորեն հավատա նրանց, ովքեր տարիներով, դրսից ներդրված երկու կոպեկի դիմաց, անխնա սևացնում ու ավերում էին այն ամենը, ինչ ստեղծվել էր ծանր ու դաժան մաքառումների գնով, և հանուն որի հազարավոր հայորդիներ տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը...


Մարդ ինչքան պետք է անինքնասեր, շահամոլ ու եսակենտրոն լինի, որ իր իսկ ձեռքով տարիներ շարունակ ստեղծածն ու կառուցածը հիմնահատակ քանդող անհայրենիք ստահակներին այս ամենից հետո շարունակի հավատալ:
Նայում եմ տարիներ առաջ արված այս լուսանկարին և ապշում, թե մարդ ինչքան պետք է սեփական անցյալն ատի, որ ունակ լինի հրաժարվել այն ամենից, որով ժամանակին և՛ անհաղթ էր, և՛ հպարտ:


Հ.Գ. Առջևում սեպտեմբերն է՝ հայկական անկախ պետականությունների ստեղծման ամիսը: Տարիներ առաջ՝ այս օրերին, մենք զբաղված էինք տոնական զորահանդեսների նախապատրաստությամբ... Այսօր չգիտենք, թե ինչ է լինելու սեպտեմբերի 2-ին, իսկ սեպտեմբերի 21-ին արդեն հայտնի է՝ երգելու է Սպիտակցի Հայկոն...

Դիտվել է՝ 9415

Մեկնաբանություններ